ԹԵԺ ԳԻԾ՝ 0800-61111

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


2015 թվականին աշխարհի առաջնորդները որոշում կայացրեցինք ստեղծել «Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը» գլոբալ գործընկերությունը և մինչև 2030 թվականը վերացնել երեխաների հանդեպ բռնության բոլոր ձևերը՝ նպատակ ունենալով իրականություն դարձնել հետևյալ տեսլականը՝ «աշխարհ, որտեղ բոլոր երեխաները՝ աղջիկներն ու տղաները, մեծանում են բռնությունից և շահագործումից զերծ միջավայրում»:
 
Երեխաների հանդեպ բռնությունը բացասաբար է անդրադառնում երեխայի զարգացման, առողջության ու կրթության վրա: Այն միաժամանակ դանդաղեցնում է տնտեսական զարգացումը, վնասում երկրի մարդկային և սոցիալական կապիտալին: 
 
Նպատակ ունենալով նպաստել Հայաստանի Հանրապետությունում երեխայի հանդեպ բռնության կանխարգելմանը, վերացմանը և բռնության ենթարկված երեխայի համակողմանի վերականգնմանը՝ 2017 թվականի փետրվարին Վորլդ Վիժն Հայաստան, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակ, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչություն, ՍՕՍ մանկական գյուղեր-Հայաստան, Հայաստանի մանուկներ հիմնադրամ, Քաղաքացիական հասարակության ինստիտուտ, Երեխաների պաշտպանության ցանց, «Ընտանիք և համայնք» ՀԿ, Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն», Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ կազմակերպությունները միավորեցին իրենց ջանքերը՝ իրականացնելու «Բռնությունը փոխարինենք սիրով» երեխաների հանդեպ բռնության դեմ պայքարի հնգամյա հանրային արշավը, որը համաշխարհային նույնաբովանդակ արշավի հայաստանյան նախաձեռնությունն է: 
 

Հանրային արշավի նպատակն է՝

 

նպաստել Հայաստանի Հանրապետությունում երեխայի հանդեպ բռնության կանխարգելմանը, վերացմանը և բռնության ենթարկված երեխայի համակողմանի վերականգնմանը:

 
 

Հանրային արշավի խնդիրներն են՝

 

կանխարգելել և նվազեցնել Հայաստանում երեխաների հանդեպ կիրառվող ֆիզիկական և հոգեբանական բռնությունը,
բարեփոխել օրենսդրությունը՝ մասնավորապես Ընտանեկան բռնության մասին օրենքի և հարակից իրավական ակտերի, Քրեական օրենսգրքի և Քրեական դատավարության օրենսգրքերի շրջանառվող նախագծերը,
նպաստել երեխայի բռնության վերացմանն ուղղված համակարգի և քաղաքականության արդյունավետ գործառնությանը,
բարեփոխել սոցիալական պրակտիկան և նորմերը,
նպաստել բռնության ենթարկված երեխայի համակողմանի վերականգնմանը,
նպաստել երեխաների լիարժեք և ներդաշնակ զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը ընտանիքում, հանրակրթական հաստատություններում և հասարակության մեջ, 
խոշոր դոնորների օրակարգում ամրագրել երեխաների պաշտպանության խնդիրները որպես գերակայություն,
 
Վերոնշյալ խնդիրների իրականացման նպատակով արշավի գործիքակազմը կներառի՝
 
Բռնության դեպքերի հավաքագրում և ներկայացում հանրությանը՝ բռնության հետևանքների մասին իրազեկելու,  բռնության երևույթի հանդեպ հանրության շրջանում անհանդուրժողականություն ձևավորելու նպատակով:
Հանրության շրջանում դրական ծնողավարության, ընտանեվարության օրինակների տարածում հայ մեծերի և պատմական ավանդույթների, ինչպես նաև մեր օրերում մեր կողքին ապրող հեղինակավոր մարդկանց օրինակով:
Դրական ծնողավարության մոդուլի մշակում և հանրայնացում:
Դրական կարգապահության վերաբերյալ գիտելիքի, կարողությունների և հմտությունների ներառում ներկա և ապագա մանկավարժների ուսումնական ծրագրերում:
Կոնֆլիկտների կառավարման վերաբերյալ ուսումնական նյութի ներդնում հանրակրթական ծրագրերում: 
Երեխայի հանդեպ բռնությանն առնչվող օրենսդրության և մեխանիզմների բարելավում, մասնավորապես՝ Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծում երեխայի՝ որպես իրավասուբյեկտ ամրագրում, օրենսդրությամբ բռնության ենթարկվածների պաշտպանության մեխանիզմների ամրագրում, նախատեսված պատժամիջոցների վերանայում, պարտադիր վերականգնողական ծառայությունների ամրագրում և այլն: 
Եկեղեցու ներգրավում երեխաների հանդեպ բռնության դեմ պայքարում:
Խոշոր դոնորներին փաստերի հիման վրա իրավիճակի ներկայացում՝ նպատակ ունենալով վերջիններիս ուշադրությունը և ռեսուրսները ուղղել ԵՊ համակարգում առկա բացերին:
 
 
«Բռնությունը փոխարինենք սիրով» երեխաների հանդեպ բռնության դեմ պայքարի հնգամյա հանրային արշավը մեկնարկել է 2017 թ. և կիրականացվի մինչև 2022 թ.: 
Հանրային արշավի գործողությունների իրականացման (ուղղակի և անուղղակի) աշխարհագրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը:
 
 
Երեխաների մասնակցությունը հանրային արշավին

Երեխաների մասնակցությունը Հանրային արշավի իրականացման հիմնական սկզբունքներից մեկն է: Հանրային արշավի ամբողջ ընթացքում նախատեսվում է ապահովել երեխաների ակտիվ մասնակցությունը: Նախաձեռնող խումբը հոգ է տարել, որպեսզի երեխաները ներգրավված լինեն Արշավի նաև նախամեկնարկային միջոցառումներում: Միևնույն ժամանակ Նախաձեռնող խմբի անդամները պարտավորվում են արշավին երեխաների մասնակցության այնպիսի ձևերից, որոնք կարող են նրան տրավմատիկ հետևանքներունենալ երեխայի վրա, բացասաբար ազդել նրա հոգեվիճակի վրա։ Երեխաներն այս Արշավի և՛ շահառուներն են, և՛ թիրախ խումբը, ինչպես նաև մասնակիցներն ու լուծումներ հուշողները: Երեխաների մասնակցության ապահովման հիմնական նպատակն է լսելի դարձնել երեխաների ձայնը, ինչպես նաև գործողությունները ծրագրել՝ հաշվի առնելով երեխաների կարծիքները, և իրականացնել դրանք՝ նրանց անմիջական մասնակցությամբ: