ԹԵԺ ԳԻԾ՝ 0800-61111

ԱՐԺԵՔՆԵՐ


Հանրային արշավի նախաձեռնող խումբը, ինչպես նաև հետագայում միացող կազմակերպությունները կիսում են հետևյալ սկզբունքները և արժեքները.

 
1. Իրավունքակենտրոնություն հուշագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներում և ձևավորված գործընկերային հարաբերություններում:
 
2. Երեխայակենտրոնություն հանրային արշավի գործողություններում:

3. Հարգանք երեխայի իրավունքների նկատմամբ:

4. Հանձնառություն երեխաների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև երեխաների հանդեպ բռնության դեմ պայքարի և վերացման գործում:

5. Երեխայի անձնական տվյալների նկատմամբ պաշտպանություն:

6. Ազնվություն հուշագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներում և ձևավորված գործընկերային հարաբերություններում:

7. Պատասխանատվություն, թափանցիկություն, անկողմնակալություն, հաշվետվողականություն և փոխօգնություն՝ հուշագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացման գործում:

8. Անկախություն հանրային արշավի գործողությունների ծրագրի կազմման/հաստատման գործընթացում և հուշագրի կողմ հանդիսացող կազմակերպությունների կողմից:

9. Նորարարություն երեխաների հանդեպ բռնության պայքարում:

10. Թիմային աշխատանք  հանրային արշավի նախաձեռնող խմբի, ինչպես նաև հետագայում միացող կազմակերպությունների միջև: