ԹԵԺ ԳԻԾ՝ 0800-61111

ԻՆՉՊԵՍ ՄԻԱՆԱԼ


Եթե որևէ կազմակերպություն ցանկանում է միանալ Հանրային արշավին, ապա այն արշավի Նախաձեռնող խմբի քննարկմանն է ներկայացնում դիմում, որում ներառվում են արշավին միանալու ցանկության հիմնավորումները և ամփոփ ներկայացվում են դիմումատու կազմակերպության անելիքները արշավի շրջանակներում։

Դիմումը քննարկվում է Խմբի հերթական հանդիպման ժամանակ կամ էլեկտրոնային եղանակով, որին հաջորդում է Խմբի անդամների քվեարկությունը։ Անդամակցության դիմումը հաստատվում է քվեարկող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։

Նոր դիմումների քննման ժամանակ Նախաձեռնող խումբը հիմք է ընդունում Հանրային արշավի սկզբունքներն ու գաղափարախոսությունը, ինչպես նաև իրավասու է հավաքագրել տվյալներ դիմումատուի գործունեության վերաբերյալ՝ նախքան դիմումի քննարկումը։