ԹԵԺ ԳԻԾ՝ 0800-61111

  • «Բռնությունը փոխարինենք սիրով» երեխաների հանդեպ բռնության վերացմանն ուղղված հնգամյա արշավը մեկնարկեց

    2017-09-01


    Թումանյանի թանգարանում մեկնարկեց «Բռնությունը փոխարինենք սիրով» երեխաների հանդեպ բռնության վերացմանն ուղղված հնգամյա արշավը, որը նպատակ ունի կանխարգելելու Հայաստանում երեխայի բռնությունը:

    Հանրային արշավը կյանքի է կոչվել երեխաների պատշապանության ոլորտի խոշորագույն 10 կազմակերպությունների համատեղ ջանքերով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Վորլդ Վիժն Հայաստանի, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչության, ՍՕՍ մանկական գյուղեր-Հայաստանի, Հայաստանի մանուկներ հիմնադրամի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Երեխաների պաշտպանության ցանցի, «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի, Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»-ի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի: Արշավին են միացել նաև լրատվամիջոցներ:

    «Մենք կարող ենք հպարտությամբ խոսել աննախադեպ գործընկերության մասին, որ ձևավորվել է երեխաների հանդեպ բռնության վերացման նպատակի շուրջ: Մեր գործընկերները թե հասարարակական խոշոր կազմակերպություններ են, թե լրատվամիջոցներ, և մենք բոլորս հավասարապես կիսում ենք պատասխանատվությունը՝ հասնելու հաջողության և բարելավելու երեխաների հանդեպ բռնության վիճակագրություն Հայաստանում», - ասում է Վորլդ Վիժն Հայաստանի Ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը: