ԹԵԺ ԳԻԾ՝ 0800-61111

  • «Բռնությունը փոխարինենք սիրով» հանրային արշավի մասնակից կազմակերպությունները ստորագրեցին համագործակցության հուշագիր

    0000-00-00


    «Բռնությունը փոխարինենք սիրով» արշավի շրջանակներում մասնակից կազմակերպությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի միավորվում են աջակցելու ՀՀ-ում երեխաների նկատմամբ բռնության բոլոր ձևերի նույնականացմանը, կանխարգելմանն ու արձագանքման ազգային ֆունկցիոնալ համակարգերի բարելավմանը, ինչպես նաև բռնության առաջացման պատճառ հանդիսացող սոցիալական նորմերի և բռնության աճին նպաստող պրակտիկ գործելակերպի փոփոխությանը:

    «Հպարտությամբ կարող եմ նշել, որ այսպիսի գործընկերությունը նախադեպային է, քանի որ այսպիսի խոշոր կազմակերպություններ միավորվել են հանուն երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի: Ողջունելի է նաև արշավին միանալու ոգևորությունը այլ կազմակերպությունների կողմից. այս պահին ևս երկու կազմակերպություն ցանկություն են հայտնել միանալու «Բռնությունը փոխարինենք սիրով» արշավին», - ասում է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

    «Մեր օրերում մարդիկ չեն գիտակցում, որ բռնությունն ունի կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքներ: Մեր խնդիրն է իրազեկել հասարակությանը բռնության հետևաքների մասին, միաժամանակ պարտավորվելով տարածել այն գիտակցությունը, որ յուրաքանչյուր երեխա, այնպես ինչպես յուրաքանչյուր մարդ արարած, արժանի է հարգանքի», - նշում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

    Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր Գարո Արմենի խոսքով` «Երեխաների հանդեպ բռնությունը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական բռնություն է: Այս հուշագրի ստորագրությամբ մենք՝ որպես քաղաքացի, պարտավորվում ենք մեր առօրյա կյանքում կանխել երեխաների հանդեպ կիրառվող թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական բռնությունը»:

    2017թ.-ին մեկնարկեց «Բռնությունը փոխարինենք սիրով» երեխաների հանդեպ բռնության վերացմանն ուղղված հնգամյա արշավը, որը նպատակ ունի կանխարգելելու Հայաստանում երեխայի բռնությունը:

    Հանրային արշավը կյանքի է կոչվել երեխաների պատշապանության ոլորտի խոշորագույն 10 կազմակերպությունների համատեղ ջանքերով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Վորլդ Վիժն Հայաստանի, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչության, ՍՕՍ մանկական գյուղեր-Հայաստանի, Հայաստանի մանուկներ հիմնադրամի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Երեխաների պաշտպանության ցանցի, «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի, Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»-ի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի: