ԹԵԺ ԳԻԾ՝ 0800-61111

  • Երեխաների իրավունքների, արժանապատվության ոտնահարում (մամուլի ասուլիս)

    2018-04-06


    Այսօր Հայաստանյան լրատվամիջոցների և մասնավորապես հեռուստատեսային մի շարք թոք- շոուների ոչ մասնագիտական աշխատանքի արդյունքում խախտվում են երեխաների անձնական կյանքի և տվյալների գաղտնիությունը, ոտնահարվում է երեխաների սոցիալ-հոգեբանական բարեկեցության, պատվի ու հեղինակության հանդեպ հարգանքը: 
    Եվ չնայած առկա լուրջ թերությունների` խախտումներ թույլ տված ԶԼՄ-ները պատասխանատվության չեն ենթարկվում
    «Բռնությունը փոխարինենք սիրով» երեխաների հանդեպ բռնության դեմ պայքարի հնգամյա հանրային արշավի շրջանակներում «Հոդված 3» ակումբում կազմակերպվել էր ԶԼՄ-ների ոչ պրոֆեսիոնալ լուսաբանման հետևանքով երեխաների հիմնարար իրավունքների, ինչպես նաև արժանապատվության ոտնահարման վերաբերյալ մամուլի ասուլիս: 
    Ասուլիսի բանախոսներին էին «Սեյվ դը չիլդրեն» հայաստանյան գրասենյակի շահերի պաշտպանության փորձագետ Լիլիթ Չիտչյանը, Հայաստանի մանուկներ հիմնադրամ, Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագրի ղեկավար Լուսինե Սաղումյանը, «Վորլդ Վիժն» Հայաստանի Երեխաների պաշտպանության ու կրթական ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը, ինչպես նաև Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Հայրապետյանը: