ԹԵԺ ԳԻԾ՝ 0800-61111

  • Քննարկում ՀՌԱՀ-ի ներկայացուցիչների հետ

    2018-07-03


    «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները, սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հեռուստառադիոհաղորդումների չափորոշիչները սահմանվում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից:
     
    Այդ նպատակով հանձնաժողովը մշակել է վերը նշված չափորոշիչների նախագիծ, որն այսօր քննարկվեց շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների ու լրագրողների ներկայությամբ:
     
    «Բռնությունը փոխարինենք սիրով» հանրային արշավի ներկայացուցիչները ևս ներկա էին հրավիրված հանդիպմանը, որտեղ ներկայացրին իրենց առաջարկություններն առ այն, որ նախագծի չափորոշիչները դառնան չափելի ու կիրառելի` երեխաների պաշտպանության տեսանկյունից: