ԹԵԺ ԳԻԾ՝ 0800-61111


ՆՅՈՒԹԵՐ





Դրական ծնողավարման ձեռնարկ ծնողների համար

Յուրաքանչյուր երեխայի առողջ զարգացումը հի մնված է նաև բռնությունից պաշտպանված լինելու նախապայմանի վրա: Դրական ծնողավարման այս ձեռնարկը ծնողներին ներկայացնում է, թե ինչպես կարող են կրթել և դաստիարակել իրենց երեխաներին` միևնույն ժամանակ հարգելով նրանց իրավունքները:

Դրական ծնողավարման ձեռնարկում շոշափվում են տարածում գտած խնդիրներ, որոնց երեխաները և ծնողները հանդիպում են երեխայի ծննդյան պահից մինչև դեռահասության ավարտը: Այն նախատեսված է բոլոր տարիքային խմբերի երեխաների ծնողների համար և հիմք է հանդիսանում դաստիարակման դրական մոտեցման համար: 



Ինչպես հայտնաբերել, որ երեխան ենթարկվում է բուլլինգի

Ծնողների համար նախատեսված այս հուշաթերթիկի օգնությամբ Դուք կարող եք հասկանալ, թե երբ է Ձեր երեխան ենթարկվում բուլիինգի իր հասակակիցների կողմից`

  • Առավոտները հաճախ է գանգատվում գլխացավերից, ստամոքսի խանգարումից կամ ինչ- որ պատճառներ է հորինում, որ դպրոց չգնա։
  • Նրա մոտ նկատվում է հոռետեսական տրամադրություն, կարող է խոսել այն մասին, որ վախենում է դպրոց գնալ կամ առկա են ինքնասպանության մտքեր։
  • Գումար է խնդրում կամ թաքուն գողանում է, առանց հասկանալի և ընդունելի բացատրություն տալու իր արարքի դրդապատճառների մասին։



Ես գիտեմ իմ երեխային, իսկ դու՞

Երեխայի ֆիզիկական և հուզական աշխարհը ձևավորվում է սկսած կյանքի առաջին վայրկյաններից և շատ կարևոր է, որ վաղ մանակության զարգացման շրջանում երեխան ճիշտ խնամք և սնուցում ստանա:

 «Ես գիտեմ իմ երեխային, իսկ դու՞» ձեռնարկը նախատեսված է 0-6 տարեկան երեխաներ ունեցող ծնողների համար է, որը պատմում է վաղ մանկության զարգացման, առողջության և երեխաների նկատմամբ բռնության մասին

 



Անվտանգ համացանց

Համացանցը օրեցօր զարգանում է, դրան զուգահեռ ավելանում են թե՛ նրա հնարավորությունները, թե՛ ցավոք սրտի նաև նրանով պայմանավորված վտանգները: Մեր օրերում գնալով ավելի ու ավելի շատ երեխաների համար է համակարգիչը և համացանցը դառնում հասանելի և դրանցից ճիշտ և անվտանգ օգտվելու կարողությունը դառնում է հրամայական:  Ուստի անհրաժետ է հետևողականորեն զարգացնել հատկապես երեխաների գիտելիքները և համացանցից  ճիշտ օգտվելու կանոնները, որպեսզի նրանք հնարավորինս խուսափեն համացանցի միջոցով սպառնացող վտանգներից:



7 հարց՝ ինքներս մեզ և մեր երեխաներին հասկանալու համար

Երբևէ ինքներդ Ձեզ հարց տվե՞լ եք` ինչու՞ պետք է չպատժել երեխային և ինչպե՞ս կարելի է դաստիարակել երեխաների առանց ֆիզիկական ուժի կամ բռնության, ինչպե՞ս լինել համբերատար նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներում: Արդյո՞ք ճիշտ է երեխայի հետ քննարկել հուզող հարցերը և միասին փորձել լուծումներ ստանալ: Այս բոլոր հարցերի պատասխանը զետեղված է այս բրոշյուրում:

Հատուկ ծնողների համար նախատեսված դրական ծնողավարման բրոշյուրը ներկայացնում է մի շարք իրավիճակներ, որոնց բոլոր ծնողները բախվում են երեխային դաստիարակելու ընթացքում: Յուրաքանչյուր պատմության կամ իրավիճակի համար տրվում է նշված ծնողավարման ձևի դրական և բացասական կողմերը, որոշ իրավիճակների համար տրվում են նաև մի քանի լուծումներ:

 



Խորհուրդներ մեծահասակներին

Ծնողների համար նախատեսված խորհուրդների այս շարքը կարող եք կիրառել երեխաների հոգեբանասոցիալական կարիքները բավարարելու և բռնությունից խուսափելու համար: 



Հազարամյակներ շարունակ ծնողներն ապտակում են իրենց երեխաներին.

Հազարամյակներ շարունակ ծնողներն ապտակում են իրենց երեխաներին. 50 տարվա ընթացքում հավաքագրված գիտական փաստերը վկայում են այն մասին, որ ծնողները սխալվել են, աղբյուրը՝  https://www.vox.com/2016/4/27/11510118/spanking-children

 

Ընտանեկան հոգեբանություն ամսագրում վերջերս հրապարակվեց մեծածավալ վերլուծություն, որտեղ զարգացման հարցերով  հոգեբան Էլիզաբեթ Գերշոֆն ու Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Գրոգան-Քեյլորը, ամփոփելով շուրջ 75 ոսւոմնասիրություն, որտեղ ներկայացված են մոտ 161000 երեխայի տվյալներ, պնդում են, որ չկա և ոչ մի վկայություն, որ ապտակը դրականորեն է ազդում երեխաների վարքի վրա:



Երեխայի հանդեպ բռնության նշաններ

Այս բուկլետում ներկայացված են երեխայի հանդպե բռնության կիրառման նշանները



Պաշտպանենք երեխաներին սեռական բռնությունից

Ծնողները և խնամատար անձիք հաճախ անհանգստանում են, որ իրենց երեխաները հնարավոր է ենթարկվեն սեռական բռնության տվյալ համայնքում ապրող որևէ մեկի կողմից: Այս ուղեցույցը տալիս է  տեղեկատվություն և մի շարք խորհուրդներ սեռական բռնությունից երեխային զերծ պահելու համար: 



Երեխաների մարմնական պատժի վերացումը

  • Ի՞նչ է մարմնական պատիժը
  • Ինչու՞ պետք է վերացնել երեխաների մարմնական պատիժը
 
Այս և մի շարք այլ հարցերի պատասխաններ կարող եք գտնել ծնողների համար նախատեսված «Երեխաների մարմնական պատժի վերացումը» հարց-պատասխան գրքուկում:
 
Այս գրքույկը տպագրվել է Ֆինլանդիայի կառավարույան օժանդակությամբ: