ԹԵԺ ԳԻԾ՝ 0800-61111


ՆՅՈՒԹԵՐ





Անվտանգ հաղորդակցություն համացանցում

Սիրելի՛պատանի բարեկամ, համացանցը օգտակար լինելուց բացի ունի նաև որոշակի վտանգներ, որոնք կարող են սպառնալ քո վիրտուալ և իրական ապահովությանը: Ուստի համացանցում որևէ քայլ անելուց առաջ լա'վ մտածիր և փորձի՛ր հետևել այս կանոններին`

  • Ստեղծի՛ր ապահով նկարագիր` պրոֆիլ` հնարավորինս սահմանափակելով անձնական տվյալներիդ հասանելիությունը
  • Առանց ծնողների համաձայնության երբե՛ք անձնական տվյալներ մի հրապարակիր
  • Երբե՛ք մի գնա «ինտերնետային ընկերների» հետ հանդիպման



Կոմիտասի ուղերձը մանուկներին

«Կարդա՛  բնութեան գիրքը, որ կարելի չէ ո՛չ մէկ բանով գրել, ո՛չ մէկ ձայնով արձանագրել, ո՛չ մէկ գոյնով նկարել եւ ո՛չ մեկ գործքով դրոշմել…»,- ասում է Կոմիտաս վարդապետը հայ մանուկներին` հորդորելով սիրել բնությունը, որովհետև բնության մեջ է Արարչի շնորհած ձիրքը: 



Մանկական պատմվածքներ

Իմ փոքրի՛կ բարեկամ, գիտեմ, որ դու ազատ ժամանակ սիրում ես խաղալ ընկերներիդ հետ, մուլտֆիլմ կամ հետաքրքիր հաղորդում դիտել, բայց օրական մեկ ժամ խնդրում եմ տրամադրի կարդալուն:

Այս նկարազարդ ու փոքրիկ պատմվածքներն անչափ հետաքրքիր են և կարող ես նույնիսկ ընկերներիդ հետ քննարկել ու շատ բան սովորել:

Դե՜, սպասում եմ...



Վե՛րջ ծեծին: Հարց-պատասխան երեխաների և երիտասարդների համար

Վե՛րջ ծեծին: Հարց-պատասխան երեխաների և երիտասարդների համար նախատեսված գրքույկը, հրապարակված է 2009թ.-ին, Global Initiative to End All Corporal Punishment of Children -ի կողմից: 

Նյութը հասանելի է անգլերեն լեզվով:



Իմ իրավունքները

Բարև, փոքր՛կ, ես գիտեմ, որ դու շատ բան գիտես երկիր մոլորակի, բույսերի և կենդանիների մասին: Իսկ դու գիտե՞ս, թե ինչ իրավունքներ ունես, գիտես, որ բոլոր երեխաներն ունեն հավասար իրավունքներ, և մեծահասակները պետք է օգնեն երեխաների, որպեսզի նրանք պաշտպանված լինեն: 
Դե՛, շտապի՛ր ընթերցել և ճանաչել իրավունքներդ: