ԹԵԺ ԳԻԾ՝ 0800-61111


ՆՅՈՒԹԵՐ





Երգի, պարի ու արվեստի կարևորությունը դաստիարակության մեջ (Կոմիտաս)

Դեռ դարեր առաջ Կոմիտաս վարդապետը, կարևորելով մարդու կյանքում կրթությունը ու զարգացված լինելը, իր աշխատություններում ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է արվեստը, երաժշտությունն ու պարը ազգային դաստիարակության մեջ: Կոմիտասի խոսքով` երգեցողությունն ու պարը մարդուն առույգացնում ու մարզում են մարմինը, դրանց միջոցով են հասկանում մարդուն հոգին, իսկ արվետսը ազգի արևն ու կենսունակության ջիղն է: Նա կոչ է անում ծնողներին և դաստիարակներին երկյուղածությամբ մոտենալ դաստիարակությանը:  



Հովհաննես Թումանյան - խաղեր

Հովհաննես Թումանյանը խաղերի կարևորության մասին:



Կոմիտասի ուսուցման ուղեցույցը

Կոմիտաս վարդապետն առաջարկել է նաև երգի միջոցով 5-6 տարեկան երեխաներին որևէ բան ուսուցանելու ուղեցույց: Ուսուցանելու համար Կոմիտասն առաջարկում էր հետևյալ գործողությունները` քայլել, մարզել, պարել, խաղալ և երգել. տարբեր տարիքային երեխաների համար համապատասխանաբար առաջարկում է ուսման ուրույն ուղեցույցը: 



Բժշկություն երաժշտությամբ (Կոմիտաս)

Հայազգի մեծանուն երգահան և վարդապետ Կոմիտասը իր աշխատություններում արտացոլում է երաժշտությամբ բժշկության գաղափարը, ցույց է տալիս այն բոլոր գաղտնիքները, որով կարողանում էին բուժել հիվանդներին: Քնարի լարերը համեմատելով բնության չորս տարերքների հետ, բացատրում է, թե ինչպես լարերի դիպչելով կարող է հիվանդը բուժվել: