ԹԵԺ ԳԻԾ՝ 0800-61111


ՆՅՈՒԹԵՐ





ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ: Ուսումնաօժանդակ ձեռնարկ երեխաների պաշտպանության ոլորտի մասնագետների համար, Երևան, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (UNICEF) և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (COAF), 2009:

Սույն ձեռնարկը նվիրված է երեխաների պաշտպանության խնդիրներին: Ձեռնարկում քննարկվում են երեխայի ծննդի գրանցման, առողջապահության, ընտանեկան խնամքի և անհրաժեշտության դեպքում` դրա այլընտրանքային ձևերի կազմակերպման, անչափահասների գործերով արդարադատության, աշխատանքի, երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունների հետ կապված խնդիրներ:



Արգելք երեխաների նկատմամբ մարմնական պատժին, հաճախ տրվող հարցեր

Արգելք երեխաների նկատմամբ մարմնական պատժին, հաճախ տրվող հարցեր



«Բռնությունը փոխարինենք սիրով» երեխաների հանդեպ բռնության վերացմանն ուղղված հանրային արշավ

Այս բուկլետում ներկայացված են «Բռնությունը փոխարինենք սիրով» երեխաների հանդեպ բռնության վերացմանն ուղղված հանրային արշավի սեղմ նկարագիրը, նպատակը, ինչպես նաև Հայաստանում ֆիզիկական և հոգեբանական բռնության վիճակագրությունը:



Ընտանեկան բռնություն և անտեսում, ամփոփ փաստաթուղթ

Ընտանեկան բռնություն և անտեսում, Ամփոփ փաստաթուղթ, Ջուլիա Սիլեմփա – Վորլդ Վիժն, 2015

Երբ տիրապետում ենք բռնության մասին տեղեկատվությանը, կարող ենք ծրագրել և մշակել միջոցառումներ և մարտավարություն, որոնք կօգնեն վերջ դնել երեխաների հանդեպ բռնությանը: Այս հոդվածն ընտանեկան բռնության և անտեսման մասին է. այն հիմնված է Վորլդ Վիժն Միջազգայինի աշխատանքի արդյունքում հայտնաբերված փաստերի և երեխաների հանդեպ բռնության վերաբերյալ ամենաթարմ ուսումնասիրությունների վրա: Հոդվածն սահմանում է ընտանեկան բռնությունն ու անտեսումը՝ անդրադառնալով բռնության հիմնարար խնդրին՝ Վորլդ Վիժն աշխատանքների շրջանակներում: 



Երեխաների հանդեպ բռնություն և անտեսում. հետևանքներ(հոդված)

Երեխաների հանդեպ բռնություն և անտեսում. հետևանքներհոդվածի աղբյուրը՝ National Center for Injury Prevention and ControlDivision of Violence Prevention

Երեխայի հանդեպ բռնությունն ու անտեսումն ազդում են երեխայի առողջության վրա և բռնության պահին և հետագայում: Անտեսումը, ֆիզիկական բռնությունը,  ծնողներից մեկի կողմից ծնողական խնամքին վերաբերող պարտականությունների չկատարում,ը և սեռական բռնությունը երեխայի հանդեպ վատ վերաբերմունքի տեսակներ են, որոնք ապագայում`արդեն մեծ տարիքում, կարող են բերել հոգեկան և ֆիզիկական առողջության խնդիրների: Հոդվածում ներկայացված են երեխայի հանդեպ բռնության՝ ֆիզիկական, վարքային, հոգեբանական և տնտեսական հետևանքները: 



Երեխաների նկատմամբ մարմնական պատիժ; ազդեցության և հետևանքների մասին հետազոտության ամփոփում

Երեխաների նկատմամբ մարմնական պատիժ; ազդեցության և հետևանքների մասին հետազոտության ամփոփում, աշխատանքային թուղթ, հունիս, 2016


Մարմնական պատիժը երեխայի իրավունքների ոտնահարում է: Միջազգային օրենքը հստակ ամրագրում է, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի օրինական պաշտպանության, երբ մարմնական պատժի զոհ է դառնում՝ կյանի ցանկացած իրավիճակում:



Երեխայի պաշտպանության ուղեցույց

Երեխայի պաշտպանության ուղեցույց, Միացյալ Թագավորության մանկաբուժության և Երեխայի առողջության թագավորական քոլեջ, 2006

Ուղեցույցը առողջապահության և երեխայի պաշտպանության ոլորտներին ներկայացվող անհրաժեշտ նախագիծ-առաջարկ է, որը հետագա մշակումներից և քննարկումներից հետո կարող է վերածվել ամբողջական փաստաթղթի և դրվել շրջանառության մեջ` ի նպաստ մեր երկրում երեխայի պաշտպանության:

Ուղեցույցի այս նախնական տարբերակը պատրաստվել է Միացյալ Թագավորության մանկաբուժության և Երեխայի առողջության թագավորական քոլեջի «Երեխայի պաշտպանության ուղեցույց»-ի հիման վրա:



Երեխայի հանդեպ բռնության և անտեսման հեռահար հետևանքները

ԱՄՆ Առողջապահության և մարդկանց ծառայությունների բաժին, Երեխաների, երիտասարդների և ընտանիքերի վարչություն, Երեխաների և ընտանիքների վարչություն, Երեխաների բյուրո, 2013

Երեխաների հանդեպ բռնության և անտեսման ազդեցությունը սովորաբար քննարկվում է ֆիզիկական, հոգեբանական, վարքային և հասարակական հետևանքների համատեքստում: Իրականում, սակայն, անհնար է այդ հետևանքներն առանձնացնել միմյանցից: Օրինակ, ֆիզիկական բռնության հետևանքները կարող են ունենալ նաև հոգեբանական ազդեցություն, իսկ հոգեբանական խնդիրների դեպքում մեծ է վտանգավոր ֆիզիկական վարքի դրսևորման վտանգը: Իր հերթին ընկճվածությունը կարող է ծխելու, խմելու, թմրամոլության կամ շատակերության պատճառ դառնալ, և այլն:



Վերջ երեխաների հանդեպ բռնությանը. 6 ռազմավարական գործողություններ

Վերջ երեխաների հանդեպ բռնությանը. 6 ռազմավարական գործողություններ, 2014, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ

Սույն զեկյուցն ունի պարզ և հրատապ նպատակ: հանդես գալ որպես կապող օղակ այն բոլոր որոշում կայացնողների և համապատասխան դերակատարների միջև, որոնք ունեն ռազմավարություն ուղղված երեխաների կյանքում բռնությունը կանխարգելմանն ու բռնության արձագանքմանը:

 

Զեկույցն ամփոփում է մի խումբ միջամտություններ, որոնք անդրադառնում են թե երեխայի հանդեպ կիրառվող միջանձնային բռնությանը տանը, դպրոցում, աշխատավայրում (ֆիզիկական, հոգեբանական և սեռական), այնպես էլ համայնքում  և սոցիալական հարթակներում առհասարակ՝ ներառյալ հեռախոսային և առցանց տեխնոլոգիակների շնորհիվ ստեղծված հարթակները: Զեկույցը չի անդրադառնում բռնության այն տեսակներին, որոնք տեղի են ունենում զինված հակամարտությունների և բնական աղետների համատեքստում: Նման միջավայրերում տեղ գտած բռնությանը արձագանք է տրվում մարդասիրական գործողությունների միջոցով:



Երեխաների հանդեպ բռնության և անտեսման կանխարգելում

Երեխաների հանդեպ բռնության և անտեսման կանխարգելում. մասնագիտական նյութերի ժողովածու, որոնք վերաբերում են քաղաքականությանը, նորմերին և ծրագրային գործողություններին, Վնասվածքների կանխարգելման և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ բռնության կանխարգելման բաժանմունք, Ատլանտա, Ջորջիա, 2016

Այս մասնագիտական ժողովածուն իրենից ներկայացնում է ռազմավարությունների ընտրանի, որոնք հիմնված են երեխաների հանդեպ բռնության և անտեսման կանխարգելմանն ուղղված առկա փաստերի վրա: