ԹԵԺ ԳԻԾ՝ 0800-61111

Երեխայի պաշտպանության ուղեցույց


Երեխայի պաշտպանության ուղեցույց, Միացյալ Թագավորության մանկաբուժության և Երեխայի առողջության թագավորական քոլեջ, 2006

Ուղեցույցը առողջապահության և երեխայի պաշտպանության ոլորտներին ներկայացվող անհրաժեշտ նախագիծ-առաջարկ է, որը հետագա մշակումներից և քննարկումներից հետո կարող է վերածվել ամբողջական փաստաթղթի և դրվել շրջանառության մեջ` ի նպաստ մեր երկրում երեխայի պաշտպանության:

Ուղեցույցի այս նախնական տարբերակը պատրաստվել է Միացյալ Թագավորության մանկաբուժության և Երեխայի առողջության թագավորական քոլեջի «Երեխայի պաշտպանության ուղեցույց»-ի հիման վրա:

Յուրաքանչյուր բժշկի աշխատանքային գործունեության մեջ կարևորվում է երեխայի պաշտպանության գործառույթը: Դա հատկապես մանկաբույժների աշխատանքի հիմնական բաղկացուցիչն է, և իրավամբ մեծ դեր կարող է կատարել երեխայի բարեկեցության և առողջության գործում: Ոչ ճիշտ ընդունելու դեպքում այն անասելի տառապանքներ կպատճառի երեխային, ընտանիքին և ներգրավված մասնագետներին:

Այս ձեռնարկի նպատակն է համախմբել չարաշահման ենթարկված երեխայի աշխատանքի վերաբերյալ ներկայիս լավագույն ուղեցույցները: Այն լրացնում է առողջապահության բաժնի պաշտոնական ուղեցույցը և պետք է օգտագործվի այդ փաստաթղթերի հետ: Այս ձեռնարկը օգնում է պարզելու, թե արդյոք երեխան ենթարկվել է չարաշահման, թե ոչ:




Շարունակությունը տեսնել ստորեվ