ԹԵԺ ԳԻԾ՝ 0800-61111

7 հարց՝ ինքներս մեզ և մեր երեխաներին հասկանալու համար


Երբևէ ինքներդ Ձեզ հարց տվե՞լ եք` ինչու՞ պետք է չպատժել երեխային և ինչպե՞ս կարելի է դաստիարակել երեխաների առանց ֆիզիկական ուժի կամ բռնության, ինչպե՞ս լինել համբերատար նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներում: Արդյո՞ք ճիշտ է երեխայի հետ քննարկել հուզող հարցերը և միասին փորձել լուծումներ ստանալ: Այս բոլոր հարցերի պատասխանը զետեղված է այս բրոշյուրում:

Հատուկ ծնողների համար նախատեսված դրական ծնողավարման բրոշյուրը ներկայացնում է մի շարք իրավիճակներ, որոնց բոլոր ծնողները բախվում են երեխային դաստիարակելու ընթացքում: Յուրաքանչյուր պատմության կամ իրավիճակի համար տրվում է նշված ծնողավարման ձևի դրական և բացասական կողմերը, որոշ իրավիճակների համար տրվում են նաև մի քանի լուծումներ:

Իրավիճակները ներկայացված են 7 հիմնական հարցի շուրջ`

  1. Ինչպե՞ս եք դուք դաստիարակում Ձեր երեխային
  2. Ո՞ր տեսակին է պատկանում Ձեր երեխան
  3. Ինչու՞ են երեխաները ծնողներին նյարդայնացնող վարք դրսևորում
  4. Ինչու՞ մենք չպետք է պատժենք երեխաներին
  5. Ինչու՞ են մարդիկ հավատում, որ երեխաներին կարելի է դաստիարակել պատժի միջոցով
  6. Ինչպե՞ս դաստիարակել երեխաներին առանց ֆիզիկական և հուզական պատժի կիրառման
  7. Ինչպե՞ս վերաբերվել երեխաներին ըստ նրանց տարիքային առանձնահատկությունների

Երբ Ձեզ թվում է, թե չկա լուծում տվյալ իրավիճակից դուրս գալու համար և միակ ելքը երեխային խփելն է, հաշվե'ք մինչև տասը, ետ ու առաջ գնացեք, խփեք պատին կամ ոտքով հարվածեք գետնին, մի քանի րոպեով հեռացեք տարածքից: Ծա'փ տվեք, բայց երեխային մի' ապտակեք: 




Շարունակությունը տեսնել ստորեվ