ԹԵԺ ԳԻԾ՝ 0800-61111

Երեխաների դաստիարակություն - քաղվածք, Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն 2015-16


Երեխաների դաստիարակություն - քաղվածք, Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն 2015-16

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն Երևան, Հայաստան, ՀՀ առողջապահության նախարարություն, Երևան, Հայաստան, 2017

 

Քաղվածքը ներկայացնում է հայաստանում 1-4 տարեկան երեխաների հանդեպ կիրառվող դաստիարակության մեթոդները, որտեղ զգալի բաժին մաս է հասնում դաստիարակության բռնի մեթոդներին, ֆիզիկական և հոգեբանական պատժին:

 

·         1-14 տարեկան տասը երեխաներից յոթը հետազոտությանը նախորդող 30 օրերի ընթացքում ենթարկվել են հոգեբանական կամ ֆիզիկական որևէ պատժի:

·         Հոգեբանական ագրեսիան ավելի տարածված է, քան ֆիզիկականը. երեխաների երկու երրորդից ավելին (65 տոկոս) ենթարկվել է հոգեբանական ագրեսիայի, իսկ 38 տոկոսը՝ ֆիզիկական պատժի որևէ տեսակի:

·         Բռնի մեթոդները գրեթե հավասարապես կիրառվել են թե՛ աղջիկների (67 տոկոս), թե՛ տղաների (71 տոկոս) նկատմամբ:

·         Մեկ և երկու տարեկան երեխաների գրեթե կեսի նկատմամբ կիրառվել է դաստիարակության որևէ բռնի մեթոդ:

·         Դաստիարակության բռնի մեթոդները գրեթե նույն կերպով տարածված են քաղաքային (68 տոկոս) և գյուղական (71 տոկոս) բնակավայրերի երեխաների շրջանում:

·         Սյունիքի և Վայոց ձորի մարզերի երեխաներն ամենաքիչն են ենթարկվել դաստիարակության որևէ բռնի մեթոդի (համապատասխանաբար 56 և 59 տոկոս): Եվ հակառակը, Արագածոտնի և Լոռու մարզերի տասը երեխաներից մոտ ութի նկատմամբ կիրառվել է որևէ բռնի մեթոդ:




Շարունակությունը տեսնել ստորեվ