ԹԵԺ ԳԻԾ՝ 0800-61111

Ես գիտեմ իմ երեխային, իսկ դու՞


Երեխայի ֆիզիկական և հուզական աշխարհը ձևավորվում է սկսած կյանքի առաջին վայրկյաններից և շատ կարևոր է, որ վաղ մանակության զարգացման շրջանում երեխան ճիշտ խնամք և սնուցում ստանա:

 «Ես գիտեմ իմ երեխային, իսկ դու՞» ձեռնարկը նախատեսված է 0-6 տարեկան երեխաներ ունեցող ծնողների համար է, որը պատմում է վաղ մանկության զարգացման, առողջության և երեխաների նկատմամբ բռնության մասին:

Այս բոլոր հարցերի ճիշտ լուծումները նպաստում են երեխայի հոգեկան և սոցիալական աշխարհի բարենպաստ զարգացմանը:

Երեխայի ճիշտ և ռացիոնալ սնուցումը ֆիզիկական և հոգեկան զարգացման կարևոր նախապայմաններից է: Շատ մայրիկներ հրաժավում են երեխային կրծքով կերակրելուց, սակայն կրծքով սնուցումն ունի մի շարք առավելություններ`

  1. Կրծքի կաթը լիարժեք սնունդ է երեխայի զարգացման համար
  2. Կրծքի կաթը դյուրամարս է
  3. Պաշտպանում է վարակներից,
  4. Նպաստում է ֆիզիկական և նյարդահոգեկան զարգացմանը,
  5. Նպաստում է աղիքային միջավայրի հաստատմանը,
  6. Անվտանգ է
  7. Ապահովում է նորածնի և մոր միջև սերտ հոգեբանական կապ:   




Շարունակությունը տեսնել ստորեվ