ԹԵԺ ԳԻԾ՝ 0800-61111

Դրական ծնողավարման ձեռնարկ ծնողների համար


Յուրաքանչյուր երեխայի առողջ զարգացումը հի մնված է նաև բռնությունից պաշտպանված լինելու նախապայմանի վրա: Դրական ծնողավարման այս ձեռնարկը ծնողներին ներկայացնում է, թե ինչպես կարող են կրթել և դաստիարակել իրենց երեխաներին` միևնույն ժամանակ հարգելով նրանց իրավունքները:

Դրական ծնողավարման ձեռնարկում շոշափվում են տարածում գտած խնդիրներ, որոնց երեխաները և ծնողները հանդիպում են երեխայի ծննդյան պահից մինչև դեռահասության ավարտը: Այն նախատեսված է բոլոր տարիքային խմբերի երեխաների ծնողների համար և հիմք է հանդիսանում դաստիարակման դրական մոտեցման համար:

1.      Վաղ հասակից սերմանե՛ք երեխայի մեջ անկախությունը, որպեսզի հետագայում չընկնի իր հասակակիցների ազդեցության տակ:

2.      Վաղ հասակից հարգե՛ք երեխայի զգացմունքները, որպեսզի Ձեր երեխան կիսվի իր վախերի և անհանգստությունների մասին:

3.      Ամրապնդե՛ք երեխայի ինքնավստահությունը վաղ հասակից, որպեսզի երեխան հավատա իր ուժերին փոքրուց:

4.      Տվեք Ձեր աջակցությունն ու առաջնորդությունը երեխային, որպեսզի ցանկացած խնդրի դեպքում Ձեր երեխան դիմի Ձեզ:

5.      Օգնե՛ք նրան զարգացնելու ճշտի ու սխալի վերաբերյալ իր սեփական պատկերացումը:

6.      Օգնե՛ք զարգացնելու պատասխանատվության և ունակ լինելու զգացումը:

7.      Օգնե՛ք զարգացնելու կարեկցանք և հարգանք այլոց նկատմամբ:

Օգնե՛ք նրան մտածել իր ապագայի մասին: 




Շարունակությունը տեսնել ստորեվ