ԹԵԺ ԳԻԾ՝ 0800-61111

Պաշտպանենք երեխաներին սեռական բռնությունից


Ծնողները և խնամատար անձիք հաճախ անհանգստանում են, որ իրենց երեխաները հնարավոր է ենթարկվեն սեռական բռնության տվյալ համայնքում ապրող որևէ մեկի կողմից: Այս ուղեցույցը տալիս է  տեղեկատվություն և մի շարք խորհուրդներ սեռական բռնությունից երեխային զերծ պահելու համար:

Չնայած համընդհանուր կարծիքին` երեխաներին հիմնականում սեռական բռնության են ենթարկում երեխային ծանոթ որևէ մեկը, այդ թվում՝ բարեկամներ և հարազատներ: Երեխաները և երիտասարդները նույնպես կարող են սեռական վնասակար վարք դրսևորել միմյանց հանդեպ:

Եթե ձեր երեխա ենթարկվել է սեռական բռնության կամ ունեք կասկածներ, ապա այս ուղեցույցում կգտնեք պարզ խորհուրդներ, որը ձեզ կօգնի դուրս գալ այդ իրավիճակից: Ուղեցույցում կան նաև խորհուրդներ, նրանց համար, ովքեր մտածում են որ բռնություն են կիրառում երեխայի հանդեպ կամ հակված են նման քայլի: Ներկայացված է երեխաների հանդեպ վարքագծերի ցանկը, որոնք դիտարկվում են որպես սեռական բռնություն: 




Շարունակությունը տեսնել ստորեվ