ԹԵԺ ԳԻԾ՝ 0800-61111

Ծնողական կրթություն


Ծնողական կրթություն. Մեթոդական ուղեցույց նախադպրոցական կրթություն իրականացնող մանկավարժների համար/Ծնողների կրթության դասընթացներ, 2013, հայերեն:

 

Ձեռնարկը ստեղծված է ծնողների կրթություն իրականացնող մանկավարժների համար և ներառում է հիմնական տեղեկատվություն ուսուցիչների և նյութեր ծնողների համար: Ձեռնարկը բաղկացած է ուսուցման մեթոդաբանությունից և մանուկների զարգացման, առողջության և երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ նյութերից:

Ծնողների կրթության հիմնական նպատակն է` ծնողներին ուսուցանել, թե ինչպես է ընթանում երեխաների բազմակողմանի աճը և զարգացումը, ինչպես են փոփոխվում ծնողների վերաբերմունքը, համոզմունքներն ու գործունեության ձևերը` ելնելով վերոնշյալից: Ծնող դառնալու փաստն արդեն իսկ ենթադրում է երեխայի կյանքի բնականոն պայմանների և զարգացման համար անհրաժեշտ խնամքի և աջակցության ապահովման պատրաստակամություն:

Գոյություն ունեն կարևոր պարտականություններ, որոնք ծնողները պետք է ստանձնեն իրենց երեխայի ֆիզիկական և/կամ հոգեկան առողջությունն ու անդորրն ապահովելու համար:

·         Ապահովել անվտանգ միջավայր

·         Հոգալ երեխայի տարրական կարիքները

·         Ապահովել երեխայի ինքնությանն (անձին) ներկայացվող պահանջները

·         Երեխայի մեջ սերմանել բարոյականություն և բարոյական արժեքների գնահատման ու պահպանման միտում

·         Երեխայի մեջ փոխադարձ հարգանքի զգացում զարգացնել

·         Ներգրավվել երեխայի կրթության գործընթացում

 




Շարունակությունը տեսնել ստորեվ