ԹԵԺ ԳԻԾ՝ 0800-61111

Հանդուրժողականության ուսուցում․ դասղեկի ձեռնարկ, Սեյվ դը չիլդրեն, 2016


Հանդուրժողականության ուսուցում դասղեկի ձեռնարկ, Սեյվ դը չիլդրեն, 2016

Ձեռնարկը նախատեսված է միջնակարգ դպրոցների ուսուցիչների համար երեխաների շրջանում հանդուրժողականության, համագործակցության և կարեկցանքի արժեքները սերմանելու նպատակով։ Այն հիմնված է Մանկական պատմվածքների վրա և ներառում է այյնպիսի թեմաներ, ինչպիսիք են հանդուրժողականությունը, երեխայի իրավունքները, բանակցությունները, համագործակցությունը, միջմշակութային համագործակցությունը, խարանն ու նախապաշարմունքը, բնապահպանական կառավարումը և այլն։ Ձեռնարկը հաստատված է ՀՀ ԿԳՆ կողմից՝ որպես կրթական ուղեցույց դպրոցական ուսուցիչների համար։

 

Հանդուրժողականության ուսուցման նպատակն է` աշակերտներին օգնել ձեռք բերելու որոշակի կարողություններ, ինչպիսիք են`

·         արդյունավետ հաղորդակցվելը և համագործակցելը,

·         տեղեկատվությունը քննադատաμար վերլուծելու կարողությունը,

·         այլոց հետ կառուցողականորեն, համերաշխ հարաբերվելու կարողությունը,

·         ընտրություն կատարելու, որոշում կայացնելու և խնդիրներ լուծելու ունակությունը,

·         կոնֆլիկտների խաղաղ կարգավորումը` բանակցելու, միջնորդության միջոցով,

·         իրավունքների և պարտականությունների փոխկախվածության գիտակցումը,

·         պատասխանատվություն կրելու և փոխօգնության պատրաստակամությունը,

·         տարբերությունները ճանաչելու և ողջունելու ունակությունը,

·         շրջապատի հանդեպ հոգատար վերաբերմունքը և քաղաքացիական ակտիվ դիրքորոշումը:




Շարունակությունը տեսնել ստորեվ