ԹԵԺ ԳԻԾ՝ 0800-61111

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ


ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ: Ուսումնաօժանդակ ձեռնարկ երեխաների պաշտպանության ոլորտի մասնագետների համար, Երևան, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (UNICEF) և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (COAF), 2009:

Սույն ձեռնարկը նվիրված է երեխաների պաշտպանության խնդիրներին: Ձեռնարկում քննարկվում են երեխայի ծննդի գրանցման, առողջապահության, ընտանեկան խնամքի և անհրաժեշտության դեպքում` դրա այլընտրանքային ձևերի կազմակերպման, անչափահասների գործերով արդարադատության, աշխատանքի, երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունների հետ կապված խնդիրներ:

Ձեռնարկը նախատեսված է սոցիալական աշխատողների, հոգեբանների, բժիշկների, մանկավարժների և երեխաների հետ աշխատող տարբեր այլ մասնագետների, ինչպես նաև ուսանողների համար: Այն օգնում է երեխաների խնդիրները դիտարկել ոչ միայն նեղ մասնագիտական, այլև հարակից մասնագիտությունների տեսանկյունից: Այն օգտակար կլինի նաև ուսանողների համար, ովքեր պատրաստվում են զբաղվել երեխաների պաշտպանության, ուսման և դաստիարակության հիմնախնդիրներով:

Ձեռնարկում նաև փորձ է արվել համադրել երեխայի հետ աշխատող տարբեր մասնագետների կողմից օգտագործվող հասկացություններն ու դրանց սահմանումները: 




Շարունակությունը տեսնել ստորեվ