ԹԵԺ ԳԻԾ՝ 0800-61111


ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ





Վորլդ Վիժն Հայաստան

Վորլդ Վիժնը քրիստոնեական, երեխայակենտրոն և համայնքահեն կազմակերպություն է, որն աշխատում է երեխաների, ընտանիքների ու  համայնքների հետ` հանուն աղքատության և անարդարության հաղթահարման։ Այսօր Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերն ուղղված են այնպիսի հրատապ խնդիրների լուծմանը, ինչպիսիք են երեխաների վաղ մանկության հասակում լիարժեք աճն ու զարգացումը, բժշկական ծառայությունների բարելավումը, երեխաների պաշտպանությունը, կայուն եկամուտների ստեղծումը, երիտասարդների կենսունակության բարձրացումն ու հոգևոր արժեքների տարածումը, ինչպես նաև տնտեսական զարգացումը։ Վորլդ Վիժնը նախաձեռնել է արշավի աշխատանքներն իր համաշխարհային It takes a world to end violence against children քարոզարշավի շրջանակներում:



«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպություն

1993թ․-ին Հայաստանում հաստատվելուց ի վեր՝  «Սեվ դը չիլդրեն» կազմակերպությունը գործում է երկրում՝ երեխաների հանդեպ վերաբերմունքը հեղափոխելու և նրանց կյանքում անհապաղ և տևական փոփոխություններ առաջացնելու համար։ Երկրում 20-ից ավելի տարիների գործունեության ընթացքում մենք իրականացրել ենք շուրջ 900 ծրագիր մոտ 500 համայնքում, որոնց արդյունքներից օգտվել են ավելի քան 440 հազար երեխաներ։ Ներկայումս մենք գերազանցապես գործում ենք ազգային մակարդակում և նպաստում ենք Հայաստանի իրավական համակարգի բարեփոխումներին երկրում առավել երեխայաշահ միջավայր ստեղծելու համար։ 



ՍՕՍ Մանկական Գյուղեր Հայաստան

«ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական բարեգործական հիմնադրամը շահույթ չհետապնդող, ոչ պետական կազմակերպություն է, որն ուղղված է առանց ծնողական խնամքի և ծնողական խնամքը կորցնելու ռիսկի առջև կանգնած, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և այն ընտանիքների աջակցությանը, որոնք կանգնած են փլուզման ռիսկի առջև:
Կազմակերպությունը հիմնադրվել է 1990 թ.-ին Կոտայքում, որտեղ նախկին ԽՍՀՄ տարածքում իր դռները բացեց առաջին ՍՕՍ մանկական գյուղը՝ 1988 թ.-ի երկրաշարժի արդյունքում ծնողներին կորցրած երեխաներին խնամք տրամադրելու նպատակով:



Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF)

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի
Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքների քավելի քան 67,000 բնակիչները:



ՅՈՒՆԻՍԵՖ

Գործելով ավելի քան 190 երկրներում՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ) երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է: Մեր գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ: Յուրաքանչյուր երեխա ասելով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ի նկատի ունի թե՛ մանկահասակ երեխաներին, թե՛ դեռահասներին, թե՛ աղջիկներին և թե՛տղաներին հավասարապես: Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային համահունչ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանդատը տարածվում է 18 տարեկանից ցածր բոլոր երեխաների վրա: Ի դեպ, մեր  ողջ գործունեությունը բխում է Երեխայի իրավունքների մասին և ՄԱԿ-ի այլ համապատասխան կոնվենցիաներից:



Մարդու իրավունքների պաշտպան

Պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:



ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Հայ օգնության միության «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» հիմնադրամ



Երեխաների պաշտպանության ցանց

Երեխաների պաշտպանության ցանցը (ԵՊՑ) երեխաների պաշտպանությամբ զբաղվող հայաստանյան ՀԿ-ների ազգային կոալիցիա է:



Ընտանիք և Համայնք ԲՀԿ

Ընտանիք և Համայնք ԲՀԿ-ի նպատակն է 
օգնել կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաներին, խոցելի ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր կարիք ունեն աջակցության, ակտիվացնել և համախմբել համայնքը` դարձնելով այն իր անդամների օգնության և աջակցության աղբյուր:
 



Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հասարակական կազմակերպության նպատակն է աջակցել Հայաստանում մարդու արժանապատվության, հավասարության և օրենքի գերակայության սկզբունքների վրա հիմնված ազատ և ժողովրդավարական հասարակության կայացմանը: ՔՀԻ-ն ձգտում է իրագործել իր նպատակներն ու խնդիրները երկու հիմնական ուղղություններում՝ մարդու իրավունքներ և խաղաղաշինություն ու կոնֆլիկտների կառավարում: 2010թ. ի վեր ՔՀԻ-ն ձեռնարկել է Հայաստանում անչափահասների արդարադատության ոլորտի բարեփոխմանն ուղղված մի շարք նախաձեռնություններ: